ArmLur.am-ը տեղեկացավ, որ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է հերթական հետազոտության տվյալները։
Հետազոտությունը կոչվում է «Հպարտ Չիպոլինո»։
Արված հետազոտության ընթացքում իրականացվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք, որի առաջնային միավորներն են բնակավայրերը, որոնք ընտրվել են ՀՀ բոլոր վարչական տարածքային միավորներից` համամասնորեն:
ՀՀ Կառավարությունը հունվարի 9-ին հաստատեց նախագիծ Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:
Այսպիսով, հանրության 23.0%-ը օրենքի այդ նախագծին վերաբերվում է լիովին դրական, 31.9%-ը՝ ավելի շուտ դրական, 12.0%-ը՝ ավելի շուտ բացասական, 19.3%-ը՝ ընդհանրապես բացասական։
Հարցվածների 13.8%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հավատում են քաղաքացիները, որ ՀՀ-ն առաջիկա 10 տարվա ընթացում հնարավորություն կունենա անդամակցել Եվրոպական Միությանը, հարցվածների 51%-ը նշել է, որ հավատում է, 40%-ը չի հավատում։
Հարցվածների 9%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Աննա Սրապիոնյան