ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը փնտրում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ․ գիշերային SMS-ն nւ չկայացած մրցույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հերթական անգամ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընտրելու համար հայտարարեց հերթական մրցույթը։

Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների (այսուհետ՝ թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ:

Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, մինչեւ փետրվարի 6-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։

Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրոդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները եւ չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան։

Ինչեւէ, սպասենք, թե հերթական անգամ ինչ է սպասվում ու ովքեր ցանկություն կհայտնեն գնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալ, որի նախագահին մի գիշերվա մեջ SMS-ի արդյունքում ազատեցին պաշտոնից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս