Այս օրերին Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են անցկացվում։ Ինչպես ահազանգում է Նասիմիի շրջանի մունիցիպալ խորհրդի անդամության թեկնածու Ջամիլա Ալիշևան, ընտրատեղամասերում զանգվածային խախտումներ են գրանցվել։
Ալիշևան ֆեյսբուքյան էջում հրապարակել է ընտրատեղամասերի տեսախցիկներից վերցված տեսանյութեր, որոնցում երևում է՝ ինչպես են նույն մարդիկ քվեարկում Նասիմի-Սաբայիլի 23-րդ ընտրատարածքի ընտրատեղամասերում: Իսկ թիվ 14 ընտրատեղամասում քվեաթերթիկները կույտերով լցրել են քվեատուփերի մեջ։
Ակտիվիստ Ահմադ Մամեդլին էլ, որը դիտորդ է Նասիմի-Սաբայիլի ընտրատարածքի թիվ 32 ընտրատեղամասում, հայտարարել է, որ իրեն սպառնացել են սպանել։