Armlur.am-ը սկսում է շարք, որի ընթացքում իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Քնար Մանուկյանը կպատմի ՀՀ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող տղամարդկանց ճակատագրերի մասին։
Արմեն Գրիգորյանը (հարգելի պատճառներով դատապարտյալի անուն-ազգանունը փոխված է) ազատազրկման է դատապարտվել 8 տարի 3 ամիս ժամկետով: Արմավիրի քրեակատարողական հիմնարկում է գտնվում արդեն 3 տարի:
Պարտքերը, հոգեբանական վիճակը, աշխատանք չունենալը մեր զրուցակցին դրդեց, որ 2021թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 10:18-ի սահմաններում գազային ատրճանակով մուտք գործի Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 34/4 հասցեում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող բանկերից մեկը:
Ի՞նչ կատարվեց հետո:
Մանրամասները՝ հաղորդաշարի հերթական համարում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան