Մամուլում հաղորդագրություն տարածվեց Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության անունից ՀՀ վարչապետի հրաժարականի վերաբերյալ, որում շնորհակալություն էր հայտնվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին իր վեցամյա գործունեության համար և նշվում, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում: Այդ բարեփոխումները ազդեցին պետության սոցիալ–տնտեսական իրավիճակի և քաղաքական նոր մթնոլորտի ձևավորման վրա»:
Armlur.am-ն այս բարձր գնահատականի առթիվ որոշեց ստանալ ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի մեկնաբանությունը, որը բազմաթիվ մեղադրանքներ հասցեագրեց և բացահայտումներ արեց այն ժամանակ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի վնասարարության մասին և այսօր էլ պատրաստ է ցանկացած դատարանում ապացուցել, որ «Նաիրիտ» գործարանից մսխվել են հարյուրավոր միլիոն դոլարներ հենց վարչապետի անմիջական մասնակցությամբ:
-Պարոն Առաքելյան, կարծում եմ տեղյակ եք, որ ՌԱԿ Հանրապետական վարչությունը շնորհակալագիր հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի հրաժարականի առիթով և բարձր գնահատել նրա գործունեությունը, ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:
-Նախ՝ որպես պարզաբանում նշեմ, որ այդ հայտարարությունը սփյուռքում գործող ավանդական կուսակցության հետ որևէ առնչություն չունի: Դա ավետիքյանական փոքրիկ խմբակի գործն է, որը ստեղծեց հենց Տիգրան Սարգսյանը, իր ղզիկ արդարադատության նախարարն էլ գրանցեց իբրև կուսակցություն: Սրանց ողբերգությունը նա է, որ այդպես էլ մնացին գրանցված, բայց՝ թղթի վրա:
-Այսինքն կարելի՞ է ուղղակի արձանագրել, որ նախկին վարչապետն ինքն իրեն շնորհակալություն է հայտնել:
-Նույնիսկ եթե հարցը դիտարկենք ներհայաստանյան տեսանկյունից, ապա գոնե մամուլը տեղյակ է, որ վերջին երկու տարում նմանատիպ կուսակցություն գոյություն չի ունեցել, իսկ իր վերջին օրերն ապրող «Ազգ» թերթի խմբագրին որևիցե մեկն այդպես էլ չընկալեց կուսակցապետ, նա մնած մարդկանց հիշողության մեջ որպես հոգնած լրագրող:
Գանձագող վարչապետը փորձում էր իր համար քաղաքական հենարան ստեղծել, և պատահական չէին ընտրված ՀՌԱԿ-ի վրա լայնամասշտաբ հարձակումները պետական ուժային մարմինների կողմից…
-Կնշե՞ք` կոնկրետ ո՞ր ուժայինների մասին է խոսքը:
-Բացի հայկական բանակից` բոլորը` ոստիկանություն, դատախազություն, արդարադատության նախարարություն:
-Արդյունքում…
-Արդյունքը եղավ այն, որ ՀՌԱԿ բոլոր կառույցները հայտարարեցին իրենց գործունեությունը դադարեցնելու մասին, իսկ ես էլ լքեցի երկիրը, քանի որ իմ մնալով վտանգվում է իմ, ընկերներիս, հարազատներիս ճակատագիրը:
Նրանց ճնշող մեծամասնությունն իրենց պահեցին արժանավայել և տեղի չտվեցին բազմակի ճնշումներին` հարցաքննություներին, խուզարկություններին ու բռնագրավումներին: Այդժամ էլ բաշիբոզուկներն օգտվեցին առիթից և գրանցեցին ռամկավար անունը կրող կուսակցություն, որը երբևէ չդարձավ ավանդական կուսակցության ընտանիքի անդամ:
-Բայց սփյուռքի ղեկավարությունը, կարծես, այսօր էլ լավ հարաբերությունների մեջ է ՀՀ իշխանությունների հետ:
– Դրանք տարբեր բաներ են, սփյուռքի ղեկավարությունը բացահայտ տեսավ, որ նրանք ՀՀ արդարադատության միջոցով ՀՌԱԿ չգրանցեցին, այլ պարզապես գողացան սփյուռքում գործող կուսակցության անվանումը, դրոշը, զինանշանը, քայլերգը և դրա համար էլ այսօր հայտարարություն են տարածում, որ տպավորություն ստեղծեն, թե սփյուռքը աջակցում է գանձագողին:
Իմիջիալյոց, նախկին վարչապետիկը նույն կերպ վարվեց Հնչակյան կուսակցության հետ, պառակտեց այն դասական օրինակով: Եվ պատահական չէ, որ այսօր այդ կեղծանունը կրող խմբակը, որը ծախվեց Հանքավանում գտնվող մեկ հանգստյան տնով, իմ հասցեին հերյուրանքներ է տարածում իր կայքէջում: Կարճ ասած, բաշիբոզուկների ազգանվեր գործունեությունից տուժած մեր հանրությունը տեսավ, որ նախկին վարչապետից գոհ են ադրբեջանցիները, թուրքերը, Հակոբ Ավետիքյանը, Ռուբենչիկ Միրզախանյանը:
-Այսինքն` այս հայատարարությունով ակնհա՞յտ է դառնում, որ Տիգրան Սարգսյանն իր կործանման հետ կործանում է նաև ավանդական կուսակցություննր:
-Կործանել կարելի է եղած բանը, չեղածը` գոյություն չունեցողի ի՞նչը կործանես, հենա կործանված են էլի երկու տարուց ավել…
Հարցազրույցը վարեց Տաթև Հարությունյանը: