Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Օդանավակայանում Վրաստանի ԱԳ նախարարին դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: