Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ 64 մարդ տեղափոխող ինքնաթիռը բախվել է ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռին, հայտնում է CNN-ը։
«Ինքնաթիռը մոտենում էր թռիչքուղուն, հայտնել են Դաշնային ավիացիոն վարչության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», հաղորդում է հեռուստաալիքը։
ԶԼՄ-ների տվյալներով, ողջ է մնացել չորս մարդ, ջրից դուրս են բերել 18 զոհվածի մարմին:
«Կոլումբիական շրջանի Պոտոմակ գետի շրջանում, որտեղ բախվել են մարդատար ինքնաթիռը և ուղղաթիռը, իրականացվում է արտակարգ իրավիճակների մեծ արձագանք… Ըստ ավիաընկերության՝ ամերիկյան ավիաուղիների 5342 չվերթն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից: Սպիտակ տունը հաստատել է, որ միջադեպին մասնակցել է ռազմական ուղղաթիռ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ռեյգանի ազգային օդանավակայանում բոլոր թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են։
Դոնալդ Թրամփը հայտնել է․
«Ուղղաթիռը երկար ժամանակ ինքնաթիռի ուղղությամբ է թռչել։ Պարզ էր, որ ինքնաթիռի լույսերը վառվում էին, ինչո՞ւ ուղղաթիռը չէր բարձրանում, չէր իջնում և չէր շրջվում: Ինչո՞ւ կառավարման աշտարակը ուղղաթիռին չասաց, թե ինչ պետք է անի, այլ ոչ թե հարցնի, թե տեսե՞լ են ինքնաթիռը:»
Նա հավելել է, որ ինքնաթիռը օդանավակայանում գտնվել է կատարյալ վիճակում: Սա լուրջ իրավիճակ էր, որը պետք է կանխվեր: