Ինչպե՞ս են վերաբերվում քաղաքացիները Հայաստանի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ստորագրած ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է հերթական հետազոտության տվյալները։

Հետազոտությունը կոչվում է «Հպարտ Չիպոլինո»։

Արված հետազոտության ընթացքում իրականացվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք, որի առաջնային միավորներն են բնակավայրերը, որոնք ընտրվել են ՀՀ բոլոր վարչական տարածքային միավորներից` համամասնորեն:

Այսպիսով, հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։

Այս թեմայի շուրջ հարցված քաղաքացիների 27.2%-ը լիովին դրական է վերաբերվում այդ փաստաթղթի ստորագրմանը, իսկ 34.5%-ը՝ ավելի շուտ դրական։

Հարցվածների 13.1%-ը ավելի շուտ բացասական է վերաբերվում այդ փաստաթղթի ստորագրմանը, իսկ 10.9%-ը՝ ընդհանրապես բացասական։

Հարցվածների ընդամենը 14.3%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս