Armlur.am-ը տեղեկանում է, որ Մկրտիչ Դարբիյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով ՊՆ N զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող, կոչումով՝ մայոր պարտավոր լինելով՝ ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում միանվագ պարգևատրում վճարելու մասին ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1861 հրամանի պահանջների կատարումը, մասնավորապես՝ քրեական հետապնդման մեջ գտնվող զինծառայողներին միանվագ դրամական պարգևատրում չվճարելու մասով, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք:
Armlur.am-ը տեղեկանում է, որ մասնավորապես, այն է՝ տեղյակ լինելով իր և զինծառայողներ` Սամվել Սերյոժայի Ստեփանյանի, Տիգրան Ժորայի Գյուլումյանի ու Թեհմինե Մնացականի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված լինելու վերաբերյալ, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները և առանց նշված հանգամանքը հաշվի առնելու արձակել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 88 հրամանը, ինչի արդյունքում ինքը և նշված երեք անձինք ընդհանուր ստացել են 869,547 (ութ հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամի միանվագ դրամական պարգևատրում՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Քնար Մանուկյան