Ինչպե՞ս կազդի ՀՀ և ԱՄՆ գործընկերության փաստաթուղթը ՀՀ-ի վրա․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է հերթական հետազոտության տվյալները։

Հետազոտությունը կոչվում է «Հպարտ Չիպոլինո»։

Արված հետազոտության ընթացքում իրականացվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք, որի առաջնային միավորներն են բնակավայրերը, որոնք ընտրվել են ՀՀ բոլոր վարչական տարածքային միավորներից` համամասնորեն:

Այսպիսով, արված հարցման թեման այս անգամ ևս հետաքրքիր և ուշագրավ արձագանքներով է։

Դեպի Եվրոմիություն ձգտումը և ՀՀ ու ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, թե  ինչպե՞ս կազդեն ՀՀ-ի վրա, հարցված քաղաքացիների 27.0%-ը պատասխանել է, որ կբարձրացնեն ՀՀ անվտանգությունը։

Հարցվածների 24.2%-ը պատասխանել է, որ կստեղծեն հավելյալ ռիսկեր ՀՀ-ի համար, 18.6%-ը պատասխանել է, որ կստեղծեն նոր տնտեսական հնարավորություններ, 10.0%-ը պատասխանել է, որ կհանգեցնեն տնտեսական ռիսկերի։

Հարցվածների շուրջ 18.5%-ը դժվարացել է պատասխանել տրված հարցին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս