Տեղյա՞կ են քաղաքացիները հայտարարագիր լրացնելու մասին․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է հերթական հետազոտության տվյալները։

Հետազոտությունը կոչվում է «Հպարտ Չիպոլինո»։

Արված հետազոտության ընթացքում իրականացվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք, որի առաջնային միավորներն են բնակավայրերը, որոնք ընտրվել են ՀՀ բոլոր վարչական տարածքային միավորներից` համամասնորեն:

Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ՀՀ քաղաքացիները, որոնք աշխատում են,  պետք է լրացնեն ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագիր։

Իհարկե այս հանգամանքը դարձել է բարկության առիթ։

Իսկ ինչքանո՞վ են տեղյակ հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ քաղաքացիները։

Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 17%-ը ժխտական պատասխան է տվել, իսկ 83%-ը դժվարացել է պատասխանել։

Նայելով արդյունքներին պարզ է դառնում, որ դրական պատասխան ընդհանրապես չկա։

Աննա Սրապիոնյան




Լրահոս