Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը ճեպազրույցի ժամանակ:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում լարվածությունը սրվում է արևմտյան երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերով:

«Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն, և դրա կարգավորման գործընթացը շարունակվում է։ Կենտրոնական ասպեկտը մնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը», – նշել է Սերդյուկովը։




Լրահոս