Մոսկվայի Տրոյիցկի դատարանը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի քրեական գործի դատավարությունը նշանակել է ապրիլի 11-ին. գրում է ITAR-TASS-ը:
«Գործի նախնական լսումները նշանակված են ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին»,- ասել է մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսի 13-ին «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը բախվել էր «ԼիԱԶ» մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18, վիրավորվել՝ առնվազն 60 մարդ: