Տաշիրի դպրոցի ղեկավար կազմը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am կայքում 20.12.2024թ.-ին հրապարակված տեսանյութին /կապված ՀՀ ԿԳՄՍՆ <<Տաշիրի Ա. Խաչատրյանի անվան ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի հետ/ կից հոդվածում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ պարզաբանում։

Armlur.am-ը հիմք ընդունելով Նարինե Բաղդասարյանի եւ Ռոզա Դավթյանի դիմումը ներկայացնում է պարզաբանում նույն կայքում 20.12.2024թ.-ին /հեղինակ՝ Քնար Մանուկյան/ հրապարակվել էր տեսանյութ՝ կապված ՀՀ ԿԳՄՍՆ <<Տաշիրի Ա. Խաչատրյանի անվան ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի /այսուհետ նաև՝ դպրոց/ ուսուցիչներից մեկին վերագրվող միջադեպի հետ:
Միաժամանակ տեղադրվել էր նաև հոդված հետևյալ վերնագրով և բովանդակությամբ. «Տաշիր քաղաքի դպրոցներից մեկում ուսուցիչը հարվածել է երեխաներին և մտցրել պահարան. Բացառիկ տեսանյութ.

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան դպրոցում լարված մթնոլորտ է։ Ըստ դպրոցից ArmLur.am-ին հասած ահազանգի՝ փոխտնօրեն Բաղդասարյանի ժամկետը լրանալուց հետո նա իր ընկերուհուն է նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ինքն էլ զբաղեցնում է դպրոցում մանկավարժական մասնագիտական աջակցության գծով փոխտնօրենի պաշտոնը, սակայն ըստ ահազանգած ծնողների՝ ողջ դպրոցը կառավարում է հենց Նարինե Բաղդասարյանը։․․․»։

Սույն հոդվածում մասնավորապես կատարվել են հայտարարություններ, որոնց վերաբերյալ ցանկանում ենք ներկայացնել մի շարք պարզաբանումներ։ Հոդվածում շոշափվել են տնօրենի պարտականություններ կատարողի և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի անունները: Տվյալ դեպքում հոդվածում տեղ գտած հայտարությունը, այն մասին, որ «փոխտնօրեն Բաղդասարյանի ժամկետը լրանալուց հետո նա իր ընկերուհուն է նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ինքն էլ զբաղեցնում է դպրոցում մանկավարժական մասնագիտական աջակցության գծով փոխտնօրենի պաշտոնը, սակայն ըստ ահազանգած ծնողների՝ ողջ դպրոցը կառավարում է հենց Նարինե Բաղդասարյանը» չի համապատասխանում իրականությանը։ Դպրոցի տնօրենի պարտականություններ կատարողի նշանակումը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, և ոչ թե նախկին տնօրենի հրամանով:

Ուստի դպրոցի նախկին տնօրենը որևէ աղերս չունի և չէր կարող ունենալ դպրոցի տնօրենի պարտականություններ կատարողի նշանակման հետ։ Ինչ վերաբերում է դպրոցի կառավարմանը, ապա դպրոցում յուրաքանչյուր աշխատող իրականացնում է բացառապես իրեն վերապահված իրավասությունները։ Սույն դեպքում հոդվածի հրապարակումով անուղղակի անվանարկել է դպրոցի տնօրենի պարտականություններ կատարողի և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի պատիվը, արժանապատվությունը և նաև բարի համբավը, դպրոցի բարի համբավը։

Ուստի հրապարակում ենք սույն հոդվածը որպես պարզաբանում՝ դպրոցի, դպրոցի տնօրենության՝ մասնավորապես դպրոցի տնօրենի պարտականություններ կատարողի և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի վերաբերյալ հիշյալ հոդվածում հրապարակված ակնարկների վերաբերյալ:




Լրահոս