Ինչպես տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, 2025 թվականին քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից։
էլեկտրոնային ստորագրության համար սահմանված տարեկան վճարից ազատման մասին ԷԿԵՆԳ-ը հաղորդագրություն է տարածել:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած փետրվարի 1-ից:
Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։
Այն քաղաքացիները, ովքեր մինչև նշված ժամկետը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով:
Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անձանց կողմից որևէ հավելյալ գործողություն իրականացնելու կարիք չկա:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԷԿԵՆԳ ՓԲԸ սպասարկման կենտրոն +374 60 464504
https://www.ekeng.am/hy»,- ասված է հաղորդագրության մեջ: