ՏԵՍԱՆՅՈՒԹ․Փետրվարից կսկսենք ջրծաղիկի պատվաստումները. Առողջապահության նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դուր չեկան լրագրողի այն դիտարկումները, թե ջրծաղիկի ներկրված պատվաստանյութերը փչացել են, քանի որ չեն պահպանվել պահման պայմանները։

«Ես հորդորում եմ, որ այսուհետ նման դիտարկումներ չանեք։ Ես արդեն ներկայացրել եմ, թե ինչու է ներկրումից հետո պատվաստանյութը գտնվում երկար փաստաթղթային փորձաքննությունների մեջ։ Առողջապահության նախարարությունը շատ խիստ, մանրակրկիտ փորձաքննում է բոլոր պատվաստանյութերի փաստաթղթերը և ընդունում է դրանք՝ միայն լիարժեք վստահ լինելով, որ պահպանվել են տեխնիկական բնութագրում գրված բոլոր պայմանները։ Պատվաստումների վերաբերյալ նման անհիմն եզրահանգումները վնասում են մեր իմունիզացիայի ծրագիրը և ճիշտ չեն»,-նկատեց նախարարը։

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ ջրծաղիկի մասով վտանգավոր բռնկումային իրավիճակ չկա և չի հիշում, թե վերջին անգամ երբ է նման դեպք եղել.«Ամեն տարի էլ ջրծաղիկի բռնկման դեպքեր ունենում ենք։ Մեր քաղաքականությունն էլ ուղղված է նրան, որ պատվաստումների միջոցով կանխարգելենք այս հիվանդությունը, որն իրականում վնասում է առողջությունը, ազդում է աշխատունակության վրա։ Այս տարվա փետրվարից կսկսենք ջրծաղիկի պատվաստումները։ Մենք ունենք պատվաստանյութերի արդեն երկրորդ խմբաքանակը և երկուսն էլ ավարտական գործընթացներում են գտնվում»։




Լրահոս