ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին Ազգային Ժողովում անհետ կորած զինծառայողների ծնողների և իրավահաջորդների հետ հանդիպում է տեղի ունենում։ Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ խորհրդարանում մասնակցելու են փակ քննարկմանը:
Մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության փոխնախարարը, ընդդիմադիր պատգամավորները արդեն նիստերի դահլիճում են:
Նախատեսվում է, որ անհետ կորած զինծառայողների հարազատները հարցեր են ուղղելու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին և առողջապահության նախարարին։ Մի քանի տասնյակ ծնողներ էլ քննարկմանը հետևելու են լրագրողների համար նախատեսված օթյակից։
Ազգային Ժողվում ընթացող հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, ՀՀ Քննչական կոմիտե նախագահ Արթուր Պողոսյանը։
Ավելի վաղ պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ քննարկմանը հատուկ զեկույցով է հանդես գալու նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով ծնողները շատ արմատական են տրամադրված և նախատեսվում է թեժ և սկանդալային քննարկում ունենալ։
Քրիստինա Մուշեղյան