Կառավարության շենքի մոտ քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ArmLur.am-ը, ոստիկանները բերման են ենթարկել Վահագն Չախալյանին, ով, գերիների վերադարձի պահաջով, ամիսներ է՝ նստացույց է անում կառավարության շենքի առջև: Նրան հեռացնելուց հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը ժամանեց կառավարություն։
Քիչ առաջ Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը ժամանեց ՀՀ կառավարություն, նրան դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: