«Քիչ առաջ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող «Ժոնգ թոնգ» մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի»,- այս մասին գրառմամբ տեղեկացնում է «Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին»,- գրել է խոսնակը։