Գոռ Գրիգորյանին եւ Հայկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել դանակի սպառնալիքով ԱՄՆ քաղաքացուց գումար կորզելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 29-ին առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում: ԱՄՆ քաղաքացին Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից տաքսի է նստել եւ խնդրել տանել Բաղրամյան փողոց: Սփյուռքահայը սակայն չէր նկատել, որ հետեւի նստարանին մի տղամարդ է պառկած, որը ճանապարհին դանակը հանել եւ սպառնացել է սպանել, եթե գումար չտա: Ուղեւորը գրպանից հանել եւ տվել է 20 հազար դրամ: Այնուհետեւ գողերը սփյուռքահային իջեցրել են Բաղրամյան փողոցի սկզբնամաս եւ հեռացել:
Մարտի 31-ին ոստիկանության Կենտրոնականի բաժանմունքի ոստիկաններին հաջողվել է Հանրապետության հրապարակից բերման ենթարկել Հայկ Կարապետյանին եւ Գոռ Գրիգորյանին:
Հարուցվել է քրեական գործ: Երիտասարդները կալանավորված են:
Մանրամասն՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում.