«Մեծամորի հիվանդանոցը պարտքեր էր կուտակել և վիրաբուժական ծառայությունը չէր աշխատում»․ Անուշ Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշեց «Մեծամորի հիվանդանոց» ՓԲԸ-ն և «Մեծամորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:

Որոշվել է պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրել Մեծամորի հիվանդանոցին, իսկ ստացիոնար ծառայությունները ենթարկել ներքին օպտիմալացման` միավորելով մեծահասակների և մանկական թերապևտիկ բաժանմունքները մեկ թերապևտիկ ծառայության մեջ՝ 20 մահճակալով, իսկ Վիրաբուժական բաժանմունքի 15 մահճակալների տեղերը կրճատել:

Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը կապ է հաստատել «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք այս ամենում կան կոռուպցիոն վտանգներ։

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ArmLur.am-ին ասաց, որ հիվանդանոցային մասին օպտիմալացում են անում։

«Խնդիրը նրանում է, որ Մեծամորի հիվանդանոցը տևական ժամանակ շատ պարտքեր էր կուտակել և վիրաբուժական ծառայությունը չէր աշխատում, այսինքն չունեին վիրաբույժներ։ Մանկականն ու թերապևտիկը կառավարության որոշում կայացրեցին լիցենզավորված պայման-պահանջնների փոփոխությամբ, ասացին, որ մարզերում կարելի է մանկական թերապևտիկ բաժանմունքները ծավալվեն մեկ բաժնում, այդ բաժինն էլ երկու սպասարկում անի և դրա հիմքով, որպեզի աշխատուժը կրճատեն, այսինքն մի պոստ պահեն, մի խումբ բուժքույրերի, սնիտարուհիների, նաև այդ օպտիմալացումն են արել ֆինանսական վիճակը բարելավվելու համելու»,- ArmLur.am-ին հայտնեց Պողոսյանը։

Անուշ Պողոսյանը նշում է, որ սա բոլոր մարզերում կատարվելու է, քանի որ կադրային անհասականլի քաղաքականությունը մարզային առողջապահության հետ կապված չմոտիվացնող, չսուբսիդավորող ծառայությունները բերում են նրան, որ գնալով փակվելու են բաժանմունքները, այնուհետև՝ հիվանդանոցներ։ Պողոսյանը վստահ է, որ շատ շուտով նման փոփոխություններ կլինեն նաև մյուս մարզերում։

Հարցին՝ արդյո՞ք այս ամենն ինչ-որ խնդիրներ չի առաջացնի, Պողոսյանն ասաց․

«Ես կարծում եմ, որ առաջինը անհասանելիություն է առաջացնելու ազգաբնակչությանը, քանի որ վիրաբուժական ծառայության համար այլևս Մեծամորիազգաբնակչությունը պետք է իր տարածաշրջանից դուրս գա, իսկ գոհութնակության ցուցանիշը մարդկանց մոտ դա հասանելությունն է։ Այդ առումով բնակչությունը տուժելու է։ Իսկ երբ մանկական ու թերապևտիկ բաժանմունքները միացնում են իրար, այստեղ կա նաև էպիդեմիոլոգիական խնդիրներ, այսինքն՝ վարակի տարածման հետ կապված։ Ծառայությունները բերել ու իրար միացնելը ինչպե՞ս են պատկերացնում, օրինակ սրտամկանի ինֆարկտով կամ ծանր թոք-սրտային անբավարարությամբ հիվանդ լինի, մյուս պալատումմեկ տարեկան երեխա, որը հիվանդության պատճառով լացում է։ Կարծում եմ պետք է իդեալական հոսքեր ապահովեն, որ դա ճիշտ լինի։ Իսկ արդյո՞ք կարող են իդեալական հոսքեր ապահովել, կարո՞ղ է մի բժշկական պոստում աշխատողը սպասարկել և՛ մանկական, և՛ մեծահասակ հիվանդներին։ Մենք նորից բժշկական որակի վրա ռիսկեր ենք դնում»։

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, Անուշ Պողոսյանն ասաց, որ կոռուպցիայի մասին թվերով պետք է խոսել։

«Այստեղ խնդիրն այն է, որ լինելու է բուժպերսոնալի կրճատումներ։ Նորից մի քանի տասնյակ մարդ մնալու է անգործ նման օպտիմալացումների արդյունքում։ Իսկ թե տվյալ բժշկական կենտրոնը, խոսքը Մեծամորի մասին չէ, ինչպես կընտրիայդ պերսոնալին, ինչպես դրանով կաշխատի, արդյոք այդտեղ կդրվի կոռուպցիոն կոմպոնենտ, թե ոչ, ամեն դեպքը պետք է յուրովի քննարկվի։ Ենթադրենք 4 բուժքույրից մեկին են միայն պահում, ինչպե՞ս են ընտրում այդ մեկին։ Այսպիսի հարցեր կան, որ տեղային, ինդիվիդուալ պետք է քննարկվի»,- եզրափակեց Պողոսյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս