ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լրացրեք հայտարարագիր և կշահեք. ՀՀ Կառավարությունը շահագրգռում է քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է համառ ջանքերը՝ համոզելու ՀՀ քաղաքացիներին, որ պետք է հայտարարագրել եկամուտները, ֆինանսական միջոցները: Կառավարության այսօրա նիստում անգամ բոնուսներ էին առաջարկում պետական պաշտոնյաները:

Համընդհանուր հայտարարագրման միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում:

Մարդիկ այդ գումարը կարող են ստանալ նաև նախորդ տարվա համար. այս մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փաստացի ստացվում է՝ պետական բյուջեի միջոցներով… Էլի քաղաքացիների վճարած հարկերով, բայց սա առաջին հերթին քաղաքացիների վճարած հարկերը վերադարձնելու մեխանիզմ է»,- ասաց Փաշինյանը:

Քաղաքացիներին շահագրգռելու եւ ամեն գնով հայտարարագրումն ապահովելու ակցիային միացավ նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով չարակամների մասին:

Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե պետք չէ հայտարարագիր ներկայացնել, նրանք ասում են, թե միջին վիճակագրական ընտանիքը, որտեղ 2 աշխատող կա, պետությունից չպիտի ստանա լրացուցիչ 200 հազար դրամ, թեև այդ մարդիկ հարկերը այսպես թե այնպես վճարում են:

Իսկ Պետեկամուտնեի կոիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահեցրեց, թե հայտարարագիր լրացրած մարդը կհայտնվի պետության հոգածության տակ:

«Երբ մարդն արդեն իր եկամուտները համատարած փորձում է հայտարարագրել և թափանցիկ լինել, նրան հնարավորություն է ընձեռվում հայտնվել ֆինանսական շուկայում ավելի թափանցիկ ձևով, հետևաբար բանկերի հետ առնչվելիս ավելի մեծ հնարավորություն ունի վարկ ձեռք բերելու, բիզնես գործունեություն ծավալելու»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարում է

Հայտարարագիրը լրացրե՛ց եւ շահե՛ք տարեկան 100 հազար դրամ,

Հայտարարագիրը լրացրե՛ք և շահե՛ք բոնուս՝ պետական հոգածություն

Հայտարարագիրը լրացրե՛ք եւ հեշտությամբ ստացե՛ք վարկեր

Եվ վերջապես հայտարարագրը լրացրե՛ք և բիզնեսմեն դարձե՛ք:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի կառավարության լրջության մասին:




Լրահոս