Փաշինյանի հայտարարությունները քաջալերում են Ադրբեջանին և Թուրքիային նոր ցեղասպանական գործողություններ կատարել: Այս մասին հայտնել են Լեմկինի ինստիտուտից:
Հայտարարության տեքստում ասվում է, որ հակառակ որոշ հայերի, այդ թվում՝ Զորյան ինստիտուտի կողմից, որը նախորդ տարի Փաշինյանին կոշտ քննադատելու համար Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտից պահանջել էր ներողություն խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, երբ ինստիտուտը նշել էր, որ Փաշինյանը զբաղված է ցեղասպանության գաղտնի ժխտմամբ՝ մեղադրելով ինստիտուտին «Դաշնակցական» կառույց լինելու, ռուսական փողեր վերցնելու և կեղծ լուրեր տարածելու հարցում, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման հեղինակավոր ինստիտուտը կրկին ուշադրություն է հրավիրում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնք թուրքական ժխտողական նարատիվների շարունակությունն են:
«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, այդ թվում՝ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների կողմից, կանգնում Ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարի ճանապարհին և ստեղծում աշխարհաքաղաքական վտանգավոր դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի վերջին ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը շարունակաբար սպառնացող վտանգների համատեքստում»,- ասված է քիչ առաջ տարածված հայտարարության մեջ: