ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե մարդիկ պետք է ՀՀ-ում ապրելու, ստեղծագործելու ոչ միայն իրավունք, այլեւ հնարավորություն ունենան, և քաղաքացին պետք է հույս կապի երկրի հետ:

Սակայն երեկ արդեն խոսում էր ծննդօգնության սահմանափակումների իր տեսլականի մասին՝ ասելով, թե ֆինանսական լավ վիճակում գտնվողների համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի:

Այլ կերպ ասած, հարուստների ընտանիքներում ծնված երեխաների համար պետությունը չպետք է վճարի: Սա Նիկոլ Փաշինյանի պատկերացումն է, որը «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության» մեջ գրել է, որ մինչեւ 2050 թվականը Հայաստանը պետք է ունենա 5 մլն բնակիչ, 1.5 մլն աշխատատեղ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս