44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Կարեն Առստամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հատկանիշներով։
Առստամյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2020թ․ նոյեմբերի 8-ին։