American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փրկվածներ չկան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ 64 մարդ տեղափոխող ինքնաթիռը բախվել է ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռին։
Ռեյգանի ազգային օդանավակայանում բոլոր թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են։
Դոնալդ Թրամփը հայտնել էր․ «Ուղղաթիռը երկար ժամանակ ինքնաթիռի ուղղությամբ է թռչել։ Պարզ էր, որ ինքնաթիռի լույսերը վառվում էին, ինչո՞ւ ուղղաթիռը չէր բարձրանում, չէր իջնում և չէր շրջվում: Ինչո՞ւ կառավարման աշտարակը ուղղաթիռին չասաց, թե ինչ պետք է անի, այլ ոչ թե հարցնի, թե տեսե՞լ են ինքնաթիռը»։