Վարազդատ Հակոբյանը «ՀՀ Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակիչ, ուժային եռամարտիկ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը  հերթական երկու ռեկորդներն է սահմանել։

Ինչպես տեղեկանում ենք «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանից, օրերս Վարազդատ Հակոբյանը երեք հատ թենիսի գնդակը ձեռքերի վրա պտտել  և 5 անգամ միաժամանակ կքանստել է աջ ոտքով՝ ձախ ոտքը վերև պարզած և գնդակներից մեկը, առանց բասկետբոլի զամբյուղին նայելու, գցել  զամբյուղը։ Իսկ երկրորդ ռեկորդը սահմանել է հետևյալ կերպ․ 4 հատ բասկետբոլի գնդակները շրջված վիճակում, մի քանի մետր հեռվից նետել է դեպի զամբյուղը, որոնցից  3-ը հայտնվել են զամբյուղի մեջ։ Ռեկորդները գրանցվել են Սևան համայնքում։




Լրահոս