ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ 810 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ:

 

Նախաքննության ընթացքում առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել եւ ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ, հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով հաճախակի ստեղծել եւ փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները եւ դրամական փոխանցումներ կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, պոլիգրաֆ սարքով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տվել են կեղծանուններ եւ հերթական համարներ, հրահանգավորել են հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել եւ գործարկել են էլեկտրոնային տվյալների եւ այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:

Այսպիսով, հանցավոր կազմակերպության անդամները, կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ եւ ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ, կատարել են համակարգչային հափշտակություններ:

Կազմակերպության անդամները տուժողներին մոլորեցնելուց եւ նրանց վստահությունն ամրապնդելուց հետո վերջիններիս ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:

Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները ստացել են օտարերկրացի 1404 տուժողի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինելու եւ օգտագործելու իրական հնարավորություն:

Հանցավոր կազմակերպության 1 ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացումը), 1 այլ ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացումը) եւ 16 անդամի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) եւ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

 

 

 

 

 

ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ

Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով: Դատարանը գործը մասերի է բաժանել ու քննելու է առանձին։

Ինչպես հայտնի է՝ 2023 թվականին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։

Այս գործով 13 մեղադրյալ կա։ Մեղադրյալ է նաեւ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Արդյունքում, Հակակոռուպցիոն դատարանը 1,5 տարի քննեց գործը ու նոր հասկացավ, որ այն պետք է առանձնացնի եւ առանձին քննի:

 

 

ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ. ՄԱՍ 3

ArmLur.am-ը սկսել է շարք, որի ընթացքում իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Քնար Մանուկյանը կպատմի ՀՀ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող տղամարդկանց ճակատագրերի մասին։

Եվ այպես, հաղորդաշարի երրորդ մասում «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանն է, ով 10 տարի է գտնվում է բանտում։

2015 թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

53-ամյա էքստրասենսի սպանության դեպքով 2018 թվականի մարտի 5-ին Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:

Այս աղմկահարույց սպանությունից 2 տարի անց՝ 2017 թվականի հունվարի 8-ին, Մուսալեռում գազի արտահոսքից մահացած գտան էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով կարեւորագույն վկային՝ Աննա Միսակյանին։ Աննա Միսակյանն այս գործով առանցքային վկա էր համարվում, քանի որ էքստրասենսի սպանության ժամանակ, ինչպես ասել էր դատարանում, եղել էր մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանի հետ եւ տեսել, թե ինչպես է արնաքամ լինում Անի Մաջնունյանը:

Հարցազրույցը՝ ArmLur.am կայքում

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 




Լրահոս