![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/lurrr.jpg)
«Անորա» դրաման, որում նկարահանվել է նաեւ հայ դերասան Վաչե Թովմասյանը, Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է:
Ֆիլմը ներկայացված է նաեւ լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան եւ լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն ժամանակով կարող է հետաձգվել քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ:
Կարեն Վիրաբյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ կարող է հետաձգվել՝ քաղաքացու կամ նրա խնամակալի կողմից սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացված դիմումի (հիմնավոր պատճառների՝ առողջական խնդիրներ, հարազատի մահ, եղանակային պայմաններ եւ այլն) հիման վրա, մինչեւ 6 ամիս ժամկետով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացին պետք է ներկայանա բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի շուրջօրյա հաստատություն (տուն-ինտերնատ) ուղեգիրը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է աշխատող կանանց տրամադրվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:
Սյուզաննա Մարգարյան (24 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:
Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ հերթականությամբ: