Լուսանկարը՝ համացանցից
Երեկ՝ երեկոյան, հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Լինցի WTA մրցաշարում:
Մրցաշարի անդրանիկ փուլում Էլինա Ավանեսյանի մրցակիցն աշխարհի 53-րդ ռակետ չեխ Կատերինա Սինիակովան էր: Մեկ ժամից ավելի ձգված մրցախաղն ավարտվեց Ավանեսյանի հաղթանակով` 6:3, 6:2 հաշվով:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ցանկանում եմ, որ տղաներս միասին ծառայեն միեւնույն զորամասում. ու՞մ դիմել եւ ի՞նչ անել:
Դիանա Մելքոնյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռնում երկու եղբայրներին ծառայելու միեւնույն զորամասում միմյանց հետ։ Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում երկու եղբայրներին ծառայության ընթացքում լինել միմյանց կողքի, որն է՛լ ավելի է ամրապնդում եղբայրների կողմից պատշաճ ծառայություն տանելու հնարավորությունները, թույլ է տալիս եղբայրների ծնողներին ավելի քիչ ծախսեր կատարել իրենց երեխաներին տեսակցելու համար։ Այդ նպատակով կրտսեր եղբայրը պետք է համապատասխան դիմում ներկայացնի տարածքային զինկոմիսարիատ՝ ցանկություն հայտնելով ծառայությունը կրել իր ավագ եղբոր հետ նույն զորամասում։
ՀՀ պաշտպանության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առկա են նաեւ որոշակի սահմանափակումներ։ Մասնավորապես՝ եթե ավագ որդու ծառայությունը ավելի է 17 ամսից, ապա այդ դեպքում կրտսեր եղբայրը չի կարող իր ծառայությունը կրել այն զորամասում, որտեղ ավագ եղբայրն է ծառայում։