Տիգրան Սարգսյանի հրաժարականով կյանքը չի ավարտվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հորդորում է «հանդարտություն պահպանել», որովհետև Տիգրան Սարգսյանի հրաժարականով կյանքը չի ավարտվում, և բոլոր հարցերն էլ մոտ օրերս լուծում կստանան։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ կառավարության կազմն էական փոփոխություն կկրի, և պատասխանելով հարցին, թե «բանը կհասնի՞ մարզպետներին», Շահգալդյանն ասաց. «Մարզպետներն ու կառավարությունը տարբեր բաներ են»։ Այսինքն՝ մարզպետների մասի՞ն չէ խոսքը… Շահգալդյանը բարկացավ. «Ինչի՞ եք շտապում, որևէ մեկը սպասողական վիճակում չէ, օրը կգա՝ բարին հետը»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս