Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկել է՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։ Նիստի քվորումն ապահովել են ՔՊ, «Հանրային ձայն» եւ «Հանրապետություն» խմբակցությունները: «Մայր Հայաստան» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունները նիստերի դահլիճ եկան, երբ քվրորումն արդեն կար:
Նիստը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ դժգոհությունների ալիքի ֆոնին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում: Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում: Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:
Մանրամասները՝ տեսանյութում։