Իշխանությունը մեծամասնության անունից կարծիք հայտնել չի կարող. Հայկ Դեմոյանը՝ Ցեղասպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն, անդրադառնալով Ցեղասպանության հարցին, ասաց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն:

Ինչպես նաև օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կասկածի տակ դրել Ցեղասպանությունը, ասելով՝ «պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը»։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ցեղասպանությունը կասկածի տակ դնելուն։

«Ներկա քաղաքական ուժը չի վայելում ՀՀ բնակչության մեծամասնության քվեն և վստահությունը։ Դա ապացուցվել է և՛ վերջին ընտրություններով, և՛ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններով, թվաբանական տեսանկյունից իրենք տեսակետ հայտնել չեն կարող մեծամասնության անունից»:

Ներկա իշխանությունների մասին Հայկ Դեմոյանը ասաց, որ նրանք նախօրոք պատրաստված գործակալական խումբ են, ում տրվել է իշխանություն, ուժայինների կողմից վայելում են աջակցությունը և իրականացնում են իրենց ավերիչ և քայքայիչ գործողությունները:

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս