Ալիկ Սարգսյանի անունը կապվում է Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հետ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը կապվում է այն դավադրության հետ, որի հետեւանքով, ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ նախագահի պաշտոնից ազատվեց Հովիկ Աբրահամյանը։  Ա. Սարգսյանի մասին մամուլում գրվեց, որ իշխանական որոշակի շրջանակների հետ սեղանամերձ խոսակցությունների ժամանակ տոն է տվել Ռոբերտ Քոչարյանին վարչապետի կարգավիճակով հետ բերելու խոսակցություններին։ «Նման բան երբեւիցե չի եղել, որ ես ու Հովիկ Աբրահամյանը ինչ-որ տենց բան քննարկենք, նախագահի մասին, վարչապետի պաշտոնի մասին, Քոչարյանի մասին: Նման խոսակցություն ընդհանրապես մեր մեջ չի եղել»,- «դավադրության» հետ իր կապի վերաբերյալ  «Ժամանակի» հարցին ի պատասխան երեկ հայտարարեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս