100 դրամի պահանջով փողոցում կլինեն «Մայր Հայաստանը», Հայկ Մարությանը և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ վաղ առավոտից, Երեւանի փողոցներում, հանրային վայրերում անհնազանդության ակցիաներ են անելու՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման:

Թեեւ քաղաքային իշխանությունը վերջերս հետքայլ արեց՝ թանկարժեք փաթեթներին ավելացնելով «մեկ ուղեւորությունը 150 դրամ» տարբերակը, բայց ընդդիմությունը դեմ է սրան եւ պնդում է՝ մեկ ուղեւորությունը 100 դրամից թանկ չի կարող լինել, և չեն վճարի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր՝ վաղ առավոտից, Անդրանիկ Թեւանյանը եւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, ինչպես նաեւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը եւ իր թիմակիցները մտադիր են անհնազանդության ակցիաներ իրականացնել փողոցներում, հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ բոյկոտի կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պահանջելով պահպանել մեկ ուղեւորության արժեքը 100 դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս