Լուսանկարն արվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում
Որքան էլ հայտարարվում է, թե մեր հարեւան Վրաստանը զարգացում է ապրում բոլոր առումներով, եւ օր օրի աճ է արձանագրվում, զարգանում է նաեւ նրա մայրաքաղաքը, միեւնույն է, դեռեւս կան այնպիսի բաներ, որոնք միանգամից աչքի են զարնում իրենց անճաշակությամբ: Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում կարելի է տեսնել այս երկու՝ իրար հետ ոչ համատեղելի «լուսարձակները»: Այս առումով մենք հպարտանալու տեղ իսկապես ունենք, քանի որ Երեւանում դժվար թե նման միմյանց հետ կապ չունեցող «գեղեցկություն» տեղադրվի: