Երեկ երեկոյան ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է, որը ամեն երկիր իր առջև դնում է և ճանաչում է։ Դա տարբեր երկրների խնդիրն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։
Այս հայտարարությունից ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք։
Վարչապետի այդ հայտարարությունները մեծ բողոքի ալիք են բարձրացրել թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս։ Շատ հայ հայտնիներ անգամ անդրադարձել են այս թեմային։
ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է պատմաբան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ, ով հայտնել է իր դիրքորոշումն այս ամենի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան