Տիգրան Սարգսյանը պատասխանատվություն կկրի՞ իր ձախողումների համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ փետրվարին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը ջանասիրությամբ արդարացնում էր Տիգրան Սարգսյանի կառավարության ձախողումները. «Իրոք, վերջին 6 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ՝ կայուն տնտեսական աճ, բացառությամբ մեկ տարվա: …Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, եւ սրանք շատ լավ հիմք են՝ ապագայում եւս լավ տնտեսական աճ ապահովելու»: Այնինչ, ուրբաթ օրը ԿԲ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ նա այլ ակնարկներ է արել. «Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ»: Կարելի է ենթադրել, որ մեկուկես ամսում Ս.Սարգսյանը եւս հանգել է այն կարծիքին, ինչն արդեն վեց տարի է՝ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասի մոտ է: Այստեղից տրամաբանական մեկ հարց է առաջանում. Տիգրան Սարգսյանը պատասխանատվություն կրելո՞ւ է իր ձախողումների համար, երբ աղքատությունը 27 տոկոսից դարձավ 32.4, պետական պարտքը՝ 1.4 մլրդ-ից՝ 4.5 մլրդ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս