«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ըստ ականատեսների, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ Շուկայի» դիմաց: Վիճաբանությունը սկսել է ներսում, իսկ շուկայի դիմաց դարձել է ծեծկռտուք։
Ըստ ականատեսների, տուժողները եղել են սիրիահայեր։ Վիճաբանությանը միջամտել են մի խումբ ոստիկաններ, և, ըստ ականատեսների, դեպքին մասնակցած մի շարք անձինք բերման են ենթարկվել։
Ոստիկանության հետ կապերի և լրատվության վարչությունից, սակայն, հայտնեցին, թե նշված վայրից և նշված ժամի սահմաններում ոստիկանությունը որևէ ահազանգ չի ստացել։
Ամբողջ խնդիրն այն է, որ քաշքշոցը տեղի է ունեցել «Փակ շուկայի» մուտքի մոտ տեղադրված տեսախցիկների նկարահանման դաշտում։ Ու քանի որ ենթադրվում է, որ միջադեպին մասնակից են եղել «Փակ շուկայի» աշխատակիցները, կարելի է նաև ենթադրել, որ «տեխնիկական պատճառներով» տվյալ ժամին նկարահանած կադրերը ջնջված կլինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։