ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԱԺ-Ն «ԲԱՆՏԱՐԿԵԼ» ԷՐ ՕԹՅԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհետ կորած զինվորների ծնողների 5-ամյա դժգոհությունները փարատելու համար երեկ ԱԺ-ում կրկին հանդիպում էր կազմակերպվել:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ԱԺ-ում երեկ անհետ կորած զինծառայողների ծնողների եւ իրավահաջորդների հետ դռնփակ հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներ: Հանդիպմանը, սակայն, որքան հնարավոր է՝ նվաստացրել էին ծնողներին ու հարազատներին՝ նրանցից պահանջելով, որ 200-ից ավելի նստարան ունեցող ԱԺ նիստերի դահլիճում ընդամենը մի քանի ներկայացուցիչներ նստեն, մյուս ծնողների անունից հարցեր ուղղեն պաշտոնյաներին, իսկ ծնողների մի մասն էլ ԱԺ օթյակից է լուռ հետեւել քննարկմանը:

Հանդիպումը անհետ կորած զինվորների ծնողների պահանջով նախաձեռնել էր ԱԺ Պաշտպանության եւ Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթին անհետ կորած զինվորների ծնողները հայտնեցին, որ  5 ժամից ավելի տեւած հանդիպումը անարդյունք է եղել, իրենց կողմից բարձրացված որեւէ հարց հստակ պատասխան չի ստացել, իրենց տպավորությամբ՝ այս 5 տարիների ընթացքում սայլը տեղից չի շարժվել, ու արդյունավետ աշխատանք չի արվել:

Ընթացքում գոռգոռոցներ էին լսվում ԱԺ դահլիճից, ծնողները բղավում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի վրա, նրանք էլ իրենց հերթին էին բղավում ծնողների վրա: Բայց, ծնողների պատմելով, դժգոհությունները հատկապես շատ էին ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանից, որը, ծնողների փոխանցմամբ, իրավիճակին չէր տիրապետել: Թեեւ հասկանալի է, քանի որ նա 64 օր է ինչ նշանակվել է Կոմիտեի նախագահ եւ չէր կարող բոլոր գործերի մանրամասներին տիրապետել:

«Ժողովուրդ» օաթերթը տեղեկացավ, որ ծնողների այս դժգոհությունները մեղմելու համար Անդրանիկ Քոչարյանը խոստացել է մեկ ամիս անց ԱԺ-ում կրկին պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել:

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեն շուրջ 30 ծանուցում է ուղարկել 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի վկաներին։ 30 ծանուցվածների մեծ մասը «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամներն են, որոնց Քննչական կոմիտեն ամեն օր հրավիրում է հարցաքննության։ Իրավապահները շարունակում են փնտրել վարչապետի կնոջը Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» բղավողներին, բայց նրանց ձայնը կա՝ իրենք չկան: Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։ Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով կա մեկ մեղադրյալ՝ 67-ամյա Տիգրան Դրմեյանը, որը Բեւեռի անդամ է, ու նրա մասով գործը արդեն դատարանում է։

 

 

 

 

 

Համընդհանուր հայտարարագրի հանդեպ քաղաքացիների տածած ատելությունից ելնելով՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է 720 հազար անձից հայտարարագիր կորզել՝ գայթակղիչ թվեր հնչեցնելով։

Երեկ վարչապետը բացահայտ կաշառք էր առաջարկում: Նա, նախ, «Ընտանեկան փոդքաստի» 5-րդ թողարկման ժամանակ հավաստիացնում էր, որ եկամուտները հայտարարագրելուց հետո քաղաքացիներին, ենթադրաբար պետական բյուջեից, վերադարձվելու է, որոշակի գումար, որը կազմում է շուրջ 70 միլիարդ դրամ։

Փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է Փաշինյանը դա բյուջեից ուղղելու հայտարարագրողներին՝ որպես սոց. երաշխիք:

Բանն այն է, որ 2025-ի բյուջեում նման ծրագրի համար նախատեսված է 0 դրամ: Սակայն այս հարցին անգամ տնտեսագետները դժվարացան պատասխան տալ, երբ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց: Եթե բյուջեով նախապես չպլանավորված է այդ 70 մլրդ դրամը, իսկ օրենքներով ու Կառավարության որոշումներով գուցե ինչ-որ քայլեր արվեն, ապա դա ամեն դեպքում խախտում կհամարվի, քանի որ բյուջեում 70 միլիարդի հատկացման վերաբերյալ ոչինչ նախատեսված չէ:

Իհարկե, չի բացառվում, որ Փաշինյանը փոշմանի, ինչպես եղավ Երեւանի տրանսպորտային համակարգի սակագնային պլանների դեպքում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 300 դրամը անփոփոխելի սակագին է, և հետդարձ չկա: Ապա ՔՊ վարչության նիստից հետո 300 դրամի փոխարեն որոշեցին դարձնել 150 դրամ, հաջորդ առավոտ Երևանի քաղաքապետարանի լրատվականը հայտարարություն տարածեց, թե Տիգրան Ավինյանն այլ բան է նկատի ունեցել։

Հիմա անհասկանալի է, թե ինչպես է ուսման համար վճարած վարձի հայտարարագրումից, առողջապահության համար կատարած ծախսերի հայտարարագրումից և մանկապարտեզի պետական վճարների հայտարարագրումից լինելու եկամուտի վերադարձ, քանի որ, հիշեցնենք, ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի նախագծի համաձայն՝ մեր բյուջեն ունի 604 մլրդ դրամի դեֆիցիտ, որը բավարարելու միջոց անգամ չկա։

Հարկերն են բարձրացնում բոլոր բնագավառներում, բայց անգամ 2024 թվականին 200 միլիարդից ավելի թերհավաքագրում կա:

 

 

 

 

 

Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։

Նիստը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ կուսակցության վարչության նիստից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտելու են նիստը:

ArmLur.am-ին ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հայտնեց, որ բոյկոտելու են նիստը, չեն մասնակցելու:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ ի սկզբանե քվորում չեն ապահովելու, բայց եթե նիստը կայանա, մասնակցելու են եւ իրենց դիրքորոշումը հայտնեն:

Արտահերթ նիստին քվորում ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 33 ձայն: Եթե «Հանրային ձայն» խմբակցությունը ներկայանա, ապա քվորում կլինի, եւ նիստը կկայանա:

Հիշեցնենք, որ դժգոհությունների ալիքի ֆոնին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում: Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում: Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:

Կարճ ասած՝ նահանջ երգով:

 




Լրահոս