Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2025 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին (սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ եւ այլն) մասնակցելու համար:
Մ ՔԴԵԴ-ի միջավայրն ինտելեկտուալ է,
Մ քննարկումներն ամենաակտուալ քաղաքական, տնտեսական, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական եւ այլ թեմաների վերաբերյալ են,
Մ ՔԴԵԴ-ում սովորում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, վերլուծաբաններ, լրագրողներ եւ այլն,
Մ ՔԴԵԴ-ում բանախոսում են հանրապետության լավագույն էքսպերտները, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ,
Մ ստեղծվում են ՔԴԵԴ-ական ցանցային կապեր մասնակիցների, շրջանավարտների եւ դասախոսների միջեւ:
Եվս մեկ միջոցառում նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), որի մասնակիցների ընտրության պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ:
Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ եւ անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ եւ այլք:
ՔԴԵԴ-ը Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, քաղաքականապես՝ չեզոք, չի հարում քաղաքական որեւէ հոսանքի, կուսակցության, խմբի կամ անհատի:
ՔԴԵԴ-ը Հայաստանում ստեղծված առաջին քաղաքական դպրոցն է եւ գործում է շուրջ երկու տասնամյակ:
ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդության քաղաքագիտական իմացությունների ընդլայնմանը եւ ժողովրդավարական մշակույթի խորացմանը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան:
ՔԴԵԴ-ի շրջանավարտ են խորհրդարանի տարբեր գումարումների պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, փոխնախարարներ, ավագանիների անդամներ, նախագահի, կառավարության, ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում եւ նրանց ստորաբաժանումներում, կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, բիզնեսում պատասխանատու դիրքեր զբաղեցնողներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ լրագրողներ, վերլուծաբաններ, քաղաքագիտության ոլորտի մասնագետներ եւ այլք:
Մ Քննարկումները բազմաթեմատիկ են ու բազմաբովանդակ,
Մ մթնոլորտը բարյացակամ է ու առողջ,
Մ յուրաքանչյուրն ազատ է իր տեսակետների մեջ, անկաշկանդ մասնակցում է քննարկումներին,
Մ հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածներին կտրվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստորագրությամբ ավարտական վկայական,
Մ հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածները հնարավորություն ունեն դիմելու ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում եւ նրանց ստորաբաժանումներում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բիզնեսում եւ տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, կրթության ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաեւ լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտության ոլորտի մասնագետները եւ այլք:
Հայտատուն պետք է՝
- լինի 23-ից մինչեւ 40 տարեկան (ընտրվելիք մասնակիցների մինչեւ 20 տոկոսի չափով բացառություն կարվի մինչեւ 45 տարեկանների համար):
- ունենա երկու տարուց ոչ պակաս (2023-2024թթ. ներառյալ) մասնագիտական աշխատանքային ստաժ: Ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ,
- աշխատելիս լինի,
- լինի Եվրոպայի խորհրդի որեւէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:
Անգլերենի կամ ֆրանսերենի իմացությունը նախընտրելի է:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպելիք միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
- դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձեւ), որի բոլոր կետերը ենթակա են պարտադիր լրացման,
- մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն),
- ինքնակենսագրություն (CV):
Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր եւս:
Վերոնշյալ պայմաններին չհամապատասխանող անձանց համար, ովքեր հետաքրքրված են ՔԴԵԴ ծրագրով, կկազմակերպվի առանձին ընդունելություն՝ այլ պայմաններով։
Նախնական մրցույթի փուլը (փաստաթղթերի ուսումնասիրություն) հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:
Քննական գործընթացը բարեհաջող հաղթահարածները ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակ ստանալու համար ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ներկայացնում են նաեւ՝
հավաստագիր (հատուկ ձեւ),
տեղեկանք աշխատավայրից (հատուկ ձեւ)` պարտադիր ստորագրված ու կնքված:
ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումները կազմակերպվում են ինչպես Երեւանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս՝ գիշերակացով: Հայաստանյան ուսումնական ցիկլին մասնակցելու վճարը 50 000 ՀՀ դրամ է:
Միջոցառումների հայաստանյան փուլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած պայմանների եւ քվոտաների: Ընտրված հայտատուները կայցելեն Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական պառլամենտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կստանան այնտեղ ելույթ ունենալու հնարավորություն:
Որեւէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից՝ դրանք ի հայտ գալուն պես:
Փաստաթղթային փաթեթը կարելի է ներկայացնել ե՛ւ էլեկտրոնային տարբերակով, ե՛ւ առձեռն:
- Էլեկտրոնային տարբերակ՝ հայտերն ընդունվում են հունվարի 10-ից մինչեւ փետրվարի 7-ը: Փաստաթղթային փաթեթն ուղարկել մեկ նամակով [email protected] էլ. հասցեին: Վերնագրում նշել` «2025 հայտ – անուն ազգանուն»: Երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխան նամակ չստանալու դեպքում՝ խնդրում ենք կապ հաստատել դպրոցի տնօրինության հետ:
- Առձեռն տարբերակ՝ հայտերն ընդունվում են հունվարի 29-ին, 31-ին եւ փետրվարի 7-ին՝ ժամը 13:00-ից 15:30-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:
ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում եւ չեն վերադարձվում:
Հեռախոս՝ 094 293903 (հարցերի դեպքում զանգահարել աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-16:00-ն)
Կայք՝ www.ysps.am.
ՔՊ-ԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ 2 ՀՈՂԱՄԱՍ Է ԾԱԽԵԼ
Նիկոլ Փաշինյանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյան Դիլիջան քաղաքում արդեն երկրորդ օբյեկտն է կառուցում։ Տավուշի մարզի բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամը հողամաս է գնել Դիլիջանում։ Երբ Դիլիջանի բնակիչները դիմում են համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, որպեսզի կառուցապատման նպատակով իրենց հող օտարի, համայնքի ղեկավարը մերժում է` ասելով, որ Դիլիջանում ազատ հողեր չկան։ Սակայն Երեւան քաղաքի բնակիչների համար Դիլիջանում հողեր կան։ Բանը հասել է նրան, որ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը Երեւանի բնակչին մի օրում շուկայականից շատ ցածր գներով միանգամից երկու հողամաս է վաճառել։ Դավիթ Սարգսյանի` 2024թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1332-Ա որոշմամբ 2025թ. հունվարի 20-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 131.1քմ հողամաս (Լոտ-106 (ՔՀ-24)), Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, թիվ 1/2 հասցեում, հասարակական կառուցապատման նպատակով, 917700 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 917700 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւան քաղաքի Գեւորգյան փողոց, 74 շենք, թիվ 12 բնակարանի բնակիչ Արթուր Խաչատրյանը: Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հունվարի 23-ին որոշել է 131.1քմ մակերեսով հողամասը հասարակական կառուցապատման նպատակով 917700 դրամով օտարել Երեւանի բնակիչ Արթուր Խաչատրյանին: Նույն օրը` հունվարի 23-ին, Դավիթ Սարգսյանը որոշել է Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց, թիվ 1/3 հասցեի 240.8քմ մակերեսով հողամասը հասարակական կառուցապատման նպատակով , 1685600 դրամով օտարել Երեւանի բնակիչ նույն Արթուր Խաչատրյանին։ Հավելենք, որ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, 2024 թվականի մայիսի 2-ին թիվ 538-Ա որոշմամբ, 2024թ. հունիսի 3-ին աճուրդի է ներկայացրել Դիլիջան համայնքի 1650 քմ հողամասը շուկայական արժեքից ցածր՝ 11 մլն 500 հազար դրամ մեկնարկային գնով։ Աճուրդին նույն՝ մեկնարկային գնով հաղթել է համայնքի ղեկավարի եղբայրը՝ Սասուն Սարգսյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել հոդվածը, որի ընթացքում առկա է եղել վարչական իրավախախտում՝ 169.31-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներով առերեւույթ խախտման կապակցությամբ։ 2024 թվականի նոյեմբերի 18-ին hանձնաժողովը որոշել է Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ