
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Սիրիայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին։
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների աջակցությունը Սիրիայի քաղաքական միասնությանը և կարևորել, որ այդ երկրի քաղաքական անցումային գործընթացը լինի ներառական։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության և տարածաշրջանային կայունության ապահովման ուղիները։