«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 18-19-ը ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողով անցկացնել: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը:
Ըստ Համբարձումյանի՝ դա իրենց հերթական Գերագույն ժողովն է լինելու, որի ժամանակ քննարկելու են կազմակերպական, քաղաքական, կուսակցական հարցեր: Թե որտեղ է լինելու ԳԺ-ն, ՀՅԴ-ն դեռ չի որոշել. նշենք, որ նրանց ԳԺ-ները սովորաբար անցկացվում են փակ-գաղտնի ռեժիմով: Հավանական է՝ ԳԺ-ի արդյունքում փոփոխություններ կատարվեն ՀՅԴ ղեկավար կազմում:
Արսեն Համբարձումյանը նշեց, թե հաշվետու ընտրական գերագույն ժողովների ժամանակ ամեն անգամ Գերագույն մարմնի կազմը փոփոխվում է եւ նորն է ձեւավորվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։