
2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Տնտեսական աճի հիմնական շարժիչները եղել են հետևյալ ոլորտները. արդյունաբերություն՝ 4.7 տոկոս, գյուղատնտեսություն՝ 1.6 տոկոս, շինարարություն՝14.5 տոկոս, առևտուր՝ 17.0 տոկոս, ծառայություններ՝ 10.6 տոկոս։