ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին, այնուհետև՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Համաժողովի և նիստի ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթներով: