«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր, զրահապատ մեքենա է գնել։ «Այս մոդելի զրահապատ մեքենաների գինը սկսվում է 300.000 դոլարից, սակայն, ըստ գյումրեցիների, Բալասանյանը այս «Լեքսուսը» ձեռք է բերել 600.000 դոլարով (գինը կախված է զրահի պաշտպանության մակարդակից)։ Ավելի հետաքրքիր են մեքենան ձեռք բերելու «պատճառները». Ամիսներ առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հարձակվել էր Բալասանյանի տան վրա, կրակոցներ արձակել ու սպառնացել Բալասանյանին «խփել տալ»։ Պարզվում է՝ վերջինս էլ այս խոսքերից հետո վախեցել է ու որոշել ապահովել իր անվտանգությունը՝ գնելով զրահապատ մեքենա»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում