Այսօր Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի ծննդյան 65-ամյակն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ յոթակի չեմպիոն լեգենդար բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանն այսօր տոնում է ծննդյան 65-ամյակը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Անվանի մարզիկն, ով իր հաղթանակներով բազում հպարտության պահեր է պարգևել հայ ժողովրդին, այսօր էլ մեծ հեղինակություն է բռնցքամարտի աշխարհում։ Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար բռնցքամարտիկին ու մաղթում քաջ առողջություն։




Լրահոս