
Այսօր վերսկսվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Պատգամավորները, կարելի է ասել, չեն ենթարկվում նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի պահանջներին: Նա պատգամավորներին մի քանի անգամ հորդորեց լռություն պահպանել դահլիճում, սակայն վերջիններս իրենց զգում էին ինչպես սեփական տանը: Ազատ ելումուտ էին անում դահլիճում, իսկ լռության հորդորը Սամվել Նիկոյանից երրորդ անգամ լսելուց հետո պատգամավորներ Վարդան Այվազյանը, Վարդան Բոստանջյանը, Էդուարդ Շարմազանովը և այլք լքեցին դահլիճը: Խորհրդարանը այժմ մի քանի պատգամավորի մասնակցությամբ քննարկում է կառավարության համար անհետաձգելի օրինագծեր: Պատգամավորների մեծ մասն արդեն լքել է ԱԺ տարածքը: