ՏԵՍԱՆՅՈՒԹ․Փաշինյանը ծաղրեց մարզիկներին` նրանց օգտագործելով իր սիրելի թեմայի գովազդի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել մի խումբ «լավագույն» ճանաչված մարզիկների ՀՀ նախագահի նստավայրում: Սակայն պարզվեց, որ այն 6.250.000թիվը «ֆեյք» էր, քանի որ իրականում մարզիկները ստացան 5-ական միլիոն դրամներ ինչպես նախորդ տարիներին: Բայց ամենաուշագրավն այն էր, որ առաջին անգամ հրապարակավ հայ մարզիկների վաստակը գնահատելու համար իր կենցաղային ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը այդ առիթն էլ օգտագործեց իր «իդեա ֆիքս» դարձած համընդհանուր հայտարարագրման թեման գովազդելուց համար: Մոտ 8 րոպեանոց ելույթից 6 րոպեն խոսեց հայտարարագրումից։

Նիկոլ Փաշինյանը նաև մարզիկներին ու մարզիչներին փորձեց ներկայացնել 100 հազար դրամի սոցիալական երաշխիքների մասին փաստացի կաշառքի պատմությունը` նրանց բացատրելով, որ հայտարարագրելն ու սոցիալական երաշխիքները ստանալը ուղիղ կապ ունեն մանկապատանեկան սպորտի զարգացման հետ: Իսկ այն, ինչ նա արեց լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, ոչ այլ ինչ էր, քան ծաղրանք, նսեմացում մարզիկին, ով կանգնած չէր էլ հասկանում, թե ինչ է խոսում Փաշինյանը և ինչու:

Նկատենք, որ հանրության լայն շերտերի կողմից չի ընկալվել այս պարգեւատրման արարողությունը, քանի որ քննադատություն կա մարզիկների նկատմամբ, թե ինչպես կարող են նրանք Հայոց ցեղասպանությունը ուրացող ՀՀ վարչապետի ձեռքից պարգեւ ստանալ:

Վերջում հարկ է նկատել, որ թեեւ «ՀՀ լավագույն մարզիկ» հանրահռչակված է լեգենդար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, սակայն նա չի մասնակցել պարգեւատրման արարողությանը և ոչ էլ ներկայացուցիչ է ուղարկել` ստանալու Փաշինյանի պարգևը: ՀՀ նախագահի նստավայրից պաշտոնապես հայտնել են, որ Հենրիխ Մխիթարյանի պարգեւը նրան կամ իր ներկայացուցչին կհանձնվի պատեհ պահին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս