ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, համաձայն ՀՀ վարչապետի որոշման, 2025 թվականի փետրվարի 1-7-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում։
Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցին:
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի օրապահիկի, ճանապարհածախսի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ազգային ժողովի միջոցների հաշվին:
ArmLur.am-ը նկատեց, որ վարչապետի կողմից ստորագրված որոշման մեջ առկա չէ Աննա Հակոբյանի անունը, ըստ այդմ, նաև Վաշինգտոն մեկնման ծախսերում ներառված չէ վարչապետի տիկնոջ մեկնման գումարը։
Հարկ է նշել, որ պատվիրակության անդամները ավելի վաղ են մեկնել ԱՄՆ, քան Նիկոլ Փաշծինյանը։ Օրինակ՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության 2 օպերատորները և լուսանկարիչը ԱՄՆ էին մեկնել 1-2 օր առաջ։
Էմմա Միքայելյան